ԿՐՆԱ՞Ս ԸՆՏՐԵԼ ՃԻՇԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ


Հետեւեալ հարցումներէն իւրաքանչիւրին տրուած է 3 պատասխան։ Փորձէ՛ ընտրել ճիշդը։


Ո՞րն է աշխարհի ամէնէն մեծ ցամաքամասը։

ա - Ասիա
բ - Ամերիկա
գ - Ափրիկէ

Ո՞րն է աշխարհի ամէնէն մեծ ովկիանոսը։

ա - Ատլանտեան
բ - Խաղաղական
գ - Հարաւային

Ո՞րն է աշխարհի ամէնէն մեծ երկիրը։

ա - Չինաստան
բ - Հնդկաստան
գ - Ռուսիա

Ո՞րն է աշխարհի ամէնէն մեծ կղզին։

ա - Կիպրոս
բ - Կրինլենտ
գ - Մատակասքար

Ո՞րն է աշխարհի ամէնէն երկար գետը։

ա - Նեղոս
բ - Ամազոն
գ - Արաքս